«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ներկայացվել են հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված ուղեցույցները

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դատական քննության ուղեցույց»–ի և «Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատական քննության ուղեցույց»–ի նախաավարտական տարբերակների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որը կազմակերպել էին Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված այս ուղեցույցները վերջնական քննարկումից հետո վերախմբագրվելու են և հանձնվելու Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին՝

ԵՄ աջակցությամբ գործարկվել են համայնքային խորհուրդներ Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար Հայաստանի տարածքում կգործեն 4 համայնքային խորհուրդներ։ Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից, որը սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։ Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից

Քննարկում ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների շուրջ

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ սեպտեմբերի 10-ին նախաձեռնել էին ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների հետազոտության շուրջ հանրային քննարկումը, որին ներկա էին ՆԳՆ ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։ Ընդգծելով հանրային քննարկման և հետազոտության կարևորությունը՝ ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը նշել է, որ կոռուցիայի դեմ պայքարը կենսական նշանակություն ունի իրավապահ

Ներքին գործերի նախարարությունը և քաղահասարակությունը քննարկեցին հանրային ծառայությունների բարելավման հեռանկարները

Սեպտեմբերի 8-ին Ներքին գործերի նախարարությունը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը  համատեղ կազմակերպել էին ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցեցին ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանը, ՆԳՆ ենթակա ծառայությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ինչպես նշեց ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, քաղհասարակության և ՆԳՆ միջև շփումներն ավանդաբար

Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել հոգեկան առողջության ոլորտում համայնքահենք, մարդակենտրոն և իրավունքահենք մոտեցումները Հայաստանում։ Մասնավորապես՝ ենթադրամաշնորհի նպատակն է ապահովել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության Արարատի և Շիրակի մարզերում ունենան մատչելի, արդյունավետ և ոչ խտրական համայնքահենք աջակցություն՝ ներդնելով հոգեկան առողջության

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,391,200 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրրի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հետաքննող լրագրողներ, ՀԿ-ն կկարողանա շարունակել «Մեդիա գործարան» կրթական ծրագիրը՝ զարգացնելով լրագրողական կրթությունը, փաստերի ստուգումն ու հետաքննողական լրագրությունը երկու ամիս շարունակ՝ միաժամանակ մշակելով ավելի կայուն զարգացման ռազմավարություն։

Տեսաարտադրանքի պատրաստման և տարածման բաց մրցույթ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում հայտարարում է տեսաարտադրանքի՝ հոլովակների, տեսանյութերի, ռիլերի, ֆիլմերի, անիմացիոն տեսանյութերի բաց մրցույթ, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ներգրավվածությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացում։ Հրավիրում ենք տեսաարտադրանք պատրաստող և մեծ լսարան ունեցող լրագրողների, լրատվամիջոցների, բլոգերների, հանրային կարծիք ձևավորողների (ինֆլուենսեր), մասնավոր ընկերությունների և ստեղծագործական թիմերի ներկայացնելու հայտեր դատաիրավական բարեփոխումների թեմայով տեսաարտադրանք պատրաստելու համար։

Մարդու իրավունքների երիտասարդական ճամբարը համախմբեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդի

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ճամբարները համախմբեցին Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդների։ Ճամբարի նպատակն էր նպաստել տեղացի և ԼՂ-ից տեղահանված երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում, և

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 500,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության մակարդակը՝ օգտագործելով ֆոկուս խմբերի մեթոդը, ուսումնասիրել միջազգային հաջողված փորձը և մշակել կրթական ու հանրային հաղորդակցության գործիքակազմ՝ խթանելու նրանց գիտակցված ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներին:

Քըմիթ Գլոբըլ (Commit Global)

Դրամաշնորհի չափը 58,776 Եվրո Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց