Քաղհասարակությունն օգտագործում է ՄԱԿ-ի գործիքները Հայաստանում մարդու իրավունքների բարելավման նպատակով

Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից ստեղծված եզակի գործիք է, որի նպատակն է գնահատել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքների վիճակը։ Այն հիմնադրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից՝ աջակցելու և պաշտպանելու մարդու իրավունքները՝ դիտարկելով, թե որքանով է յուրաքանչյուր երկիր կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Հայաստանի առաջիկա համընդհանուր պարբերական դիտարկումը նախատեսված է 2025 թվականի մայիսին։ Հայաստանի ազգային դիտարկմանն

Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հետ համատեղ հանդես է եկել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություններով։ Կազմակերպությունները, մասնավորապես, նշում են, որ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ Կազմակերպություններն առաջարկում են․ դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը։ տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ։ հրաժարվել այն կարգավորումներից, որոնք

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը ներկայացրին մանկավարժների համար նախատեսված տեսահոլովակների շարքը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը (ԿՀԱ) «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում պատրաստել են տեսահոլովակների շարք, որոնք նպատակ ունեն աջակցել մանկավարժներին տարբերակել և հասցեագրել սոցիալական անարդարության և էթիկայի նորմերի խախտման դեպքերը դպրոցներում։ Ծրագիրն իրականացվել է Էստոնիայի դեսպանության աջակցությամբ՝ խթանելու սոցիալական արդարությունը հանրակրթության ոլորտում։ Փետրվարի 17-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում տեսահոլովակները ներկայացվեցին  մանկավարժներին, դպրոցի տնօրեններին, հանրակրթության

ՀՀ Էլեկտրոնային Առողջապահական Համակարգ (Համառոտագիր)

ՀՀ-ում առողջապահության թվայնացման ոլորտը, որն ընդգրկում է էլեկտրոնային առողջապահական համակարգը (Համակարգ), վերջին տասնամյակում զգալի զարգացումներ է գրանցել: Վերջինիս նպատակն է ապահովել պացիենտների տվյալների մատչելիություն, պահպանություն, թափանցիկություն և առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացում՝ նպաստելով առողջապահական ապահովագրության ներդրմանը։ Համառոտագիրն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգ․վերլուծություն և առաջարկություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգի վերաբերյալ վերլուծություն և մշակվել են առաջարկություններ՝ ոլորտը բարելավելու նպատակով։ Վերլուծությունը մշակվել է՝ հիմք ընդունելով իրավակարգավորումները, մասնագետների և հասարակական կազմակերպությունների հետ անցկացրած քննարկումները։ Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի (Նախագիծ) վերաբերյալ

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը,

ՀԿ-ները կարծիք են հրապարակել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի և դատավորների կարգապահական վարույթին առնչվող կարգավորումների վերաբերյալ

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը,

Եվրամիության աջակցությամբ մեկնարկ է տրվում Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրերի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։ Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու  փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նախաձեռնություններից մեկն է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրը, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ — ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և

Իրավապահ համակարգի բարեփոխումներին առնչվող հետազոտությունների մրցույթ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ ԺԶՀ) ընդունում է փորձագետներից հայտեր Հայաստանի իրավապահ համակարգի հետևյալ ոլորտներում քաղաքականության հետազոտություն իրականացնելու համար՝ ա․ օպերատիվ-հետախուզական օրենսդրություն, բ․ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ ԺԶՀ-ն նախատեսում է ընտրել երկու փորձագետ յուրաքանչյուր ոլորտում և նրանց միջև բաշխել ստորև ներկայացված պարտականությունները: Այս փուլում ընդունվում են անհատասկան հայտադիմումներ։ Աշխատանքի նկարագրությունը Ա) Օպերատիվ հետախուզական օրենսդրության ոլորտի փորձագետներ (2 փորձագետ) Փորձագետները սերտորեն