«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Դրամաշնորհի չափը 5,333,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ կուսումնասիրի սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական և քաղաքական գործիչների և փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները,

Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր  առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն

Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են քաղհասարակության կազմակերպությունների հետ քննարկմամբ

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը դեկտեմբերի 22-ին կազմակերպել են «ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի մշակում» թեմայով աշխատաժողով – քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ, փաստաբաններ։ Քննարկման նպատակն էր վերհանել ՀՀ

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկում ԺԶՀ գրասենյակում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հանձնառու է առաջ մղել մարդու իրավունքների վրա հիմնված և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության մոտեցումը, մասնավորապես առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում։ Այս հանձնառությամբ ԺԶՀ-ը շարունակում է համախմբել հասարակական կազմակերպություններին ու առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկումների շուրջ։  Դեկտեմբերի 22-ին ԺԶՀ-ը հյուրընկալեց արդեն երրորդ հանդիպումը   նվիրված այս օրենքի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և ՆԳՆ համատեղ քննարկումը ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության վերաբերյալ

Անցյալ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ու  հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը» խորագրով աշխատանքային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և շահագրգիռ մարմինների ներգրավմամբ։ Միջոցառման նպատակն էր քննարկել ձերբակալված անձանց պահման վայրերում  հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը, հիմնախնդիրները ու կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությունը։ Քննարկման մեկնարկը տալով՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա

Դրամաշնորհի չափը 2,017,700 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում մանկական պալիատիվ օգնության շարժական (մոբիլ) ծառայությունների ստեղծմանը՝ մանկական պալիատիվ օգնության հիմունքներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացման միջոցով:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 5,852,532 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդության և ուսանողների իրազեկվածությունը Հայաստանի և Եվրոպական Միության (ԵՄ) միջև զարգացող համագործակցության վերաբերյալ՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում: Միաժամանակ, ծրագիրը ներառական հարթակ կստեղծի երիտասարդների և քաղաքացիական հասարակության գործիչների կարծիքների փոխանակման համար, ինպես նաև կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի դիվանագետների ու փորձագետների երկխոսությանը:

«Կրթություն և համերաշխություն» արհմիություն

Դրամաշնորհի չափը 11,802,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել բարեվարքության պատշաճ նորմերի կիրառմանը հանրակրթական հաստատություններում՝ հատուկ շեշտադրելով խնդրի սոցիալական արդարության հարթությունը: Այն նախատեսում է դպրոցներում մանկավարժական աշխատողներին գործնական գիտելիքներ տրամադրել բարեվարք պահվածքի չափանիշների վերաբերյալ, որոնք նշված են 2023թ․-ին ընդունված բարեվարքության կանոններում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 10,500,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործերին առնչվող բարդ հարցերի շուրջ կառուցողական և տեղեկացված քննարկումներ իրականացնելուն: Այս նպատակով, նախաձեռնությունը պատկերացումներ կտրամադրի պատմական բեկումնային ժամանակաշրջանում (1917-1922թթ.) տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: Քանի որ ներկայիս տարածաշրջանային իրավիճակը հասկանալու համար հաճախ օգտագործվում են պատմական համեմատականներ, այս ծրագիրը փորձելու է հնարավորություն ստեղծել նման զուգահեռները փաստարկված ձևով անելու համար։

Հետաքննող լրագրողներ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 11,802,000 ՀՀ Դրամ Նպատակը: Սույն ծրագրի նպատակն է լրագրողական հետաքննությունների միջոցով նպաստել կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային միջոցների թափանցիկ և հաշվետու կառավարմանը։ Այս նպատակով, ծրագիրը կպատրաստի լրագրողական հետաքննություններ, վերլուծական և տեղեկատվական հոդվածներ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի, հնարավոր շահերի բախման, տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։