«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,261,180 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի համայնքներում մեդիա գրագիտության աստիճանը և ուժեղացնել ապատեղեկատվության դեմ հանրության դիմակայnւնությունը: Նախաձեռնության շրջանակում Արարատի մարզի ընտրված համայնքային դպրոցում կհիմնվի Մեդիա և տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) դասարան-ակումբ: Դասարան-ակումբը կծառայի որպես վերապատրաստման և կրթության կենտրոն, որտեղ շահառու ուսուցիչները և սովորողները կայուն կերպով կզարգացնեն և կկիսվեն հմտություններով, որոնք անհրաժեշտ են մանիպուլյատիվ պատմույթները բացահայտելու և

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 20,000,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը իրավունքների պաշտպանության, արդարադատության և այլ ոլորտային բարեփոխումների շուրջ, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,520,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել մարդու իրավունքների վիճակը Հայաստանի զինված ուժերում՝ պետական քաղաքականության մշակման և իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաև համակարգային խնդիրների շուրջ քաղաքականության առաջարկներ ներկայացնելու միջոցով։

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 9,700,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Մեդիա կենտրոն հարթակին խթանելու բովանդակային երկխոսությունը Հայաստանի կարևոր խնդիրների շուրջ՝ ուղիղ հեռարձակվող քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը ընկալումներ կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և առկա այլ հարցերի մասին:

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Դրամաշնորհի չափը 7,760,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն պալիատիվ խնամքի ջատագովության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Կազմակերպությունը կհամագործակցի լրատվամիջոցների

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 29,052,514 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Այս առումով Հանրային լրագրության ակումբը կստեղծի և կտարածի բարեփոխումների գործընթացներին առնչվող տեղեկատվական նյութեր, կկազմակերպի հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ կանցկացնի համապատասխան հարցերի շուրջ: Դրամաշնորհառուն նաև կանցկացնի վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում հաղորդակցման կարողությունների զարգացման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

Իրազեկ քաղաքացիների միավորում