Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ Նպատակը: Նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությանը՝ ամրապնդելով հանրության դիմակայունությունը կեղծ խոսույթների նկատմամբ, ապահովելով ընտրություններին առնչվող ապատեղեկատվության բացահայտումն ու հակազդումը, ինչպես նաև բարձրացնելով ընտրական գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ քաղաքական ֆինանսների և ընտրական խախտումների մշտադիտարկման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,582,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համատեքստում նպաստել Սյունիքի սահմանամերձ համայնքներում փաստերի վրա հիմնված հանրային քննարկումների և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ նվազեցնելով վախի, ապատեղեկատվության և քաղաքական շահարկումների ազդեցությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 17,808,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն ու մասնակցությունը 2026թ․ ընտրական գործընթացներին՝ համայնքներում և մայրաքաղաքում անցկացվող բանավեճերի միջոցով, ինչպես նաև բարձրացնելով հանրային իրազեկվածությունը քվեարկության և ժողովրդավարական արժեքների կարևորության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 6,678,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի 2026թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ամրապնդել թափանցիկությունը, մրցակցային միջավայրը և տեղեկացված ժողովրդավարական մասնակցությունը՝ վերագործարկելով Մեդիա կենտրոնը որպես կենսունակ քաղաքացիական և մեդիա հարթակ՝ հանրային քննարկումների և համակարգված հաղորդակցության համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 19,067,916 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացների բարեվարքությունը՝ ամրապնդելով համայնքների կարողությունները մանիպուլյատիվ պատմույթների բացահայտման և փաստագրման ուղղությամբ։ Միաժամանակ նախագիծը նպաստում է հարկադրանքներին արձագանքելու մեխանիզմների զարգացմանը՝ նվազեցնելով ապատեղեկատվության և ընտրողների նկատմամբ ճնշման ազդեցությունը թիրախային 14 համայնքներում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող

Կանանց ռեսուրսային կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 13,356,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ժողովրդավարական մասնակցությանը Հայաստանում 2026թ․ ընտրական շրջանում՝ համայնքային երկխոսության, իրավաբանական խորհրդատվության, սեռով պայմանավորված խոսույթի մոնիթորինգի և գենդերային ներառական մոտեցումների միջոցով՝ անդրադառնալով ապատեղեկատվությանը, վնասակար գենդերային խոսույթին և քաղաքական ճնշմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ Purpose: Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու ընտրությունների բարեվարքությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացների և նախընտրական շրջանում տարածվող հակաժողովրդավարական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Քըմիթ Գլոբըլ

Դրամաշնորհի չափը 120,472 Եվրո Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ»

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 116,866,816 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար:

Փախստականների հարցերով էստոնական խորհուրդ

Դրամաշնորհի չափը 164,279,060 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք