ԺԶՀ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված ուղեցույցներն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարաններ
Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ջանքերով «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղեցույց» և «Կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղեցույց» վերտառությամբ ուղեցույցները արդեն ուղարկվել են Հակակոռուպցիոն երեք ատյանների դատարաններ: Ուղեցույցները վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում կիրառվող իրավական կարգավորումներին, ապացուցման առանձնահատկություններին և