Դրամաշնորհներ 2026
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը կօգնի կազմակերպությանը տրամադրել հավաստի հետազոտական արդյունքներ կարևոր սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ և խթանել քաղաքականությունների վերաբերյալ երկխոսությունը շահագրգիռ կողմերի միջև: Ֆինանսական աջակցությունը նաև կօգնի դրամաշնորհառուին իրականացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ իր դիմադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է պարբերաբար վերլուծել կառավարության ռազմավարություններն ու քաղաքականությունները՝ շեշտը դնելով դրանց որակի, իրագործելիության և իրականացման գործընթացների հաշվետվողականության վրա։ Բացի այդ, դրամաշնորհառուն կներկայացնի քաղաքականությունների առաջարկություններ թիրախային հարցերի վերաբերյալ և կմասնակցի դրանց վերաբերյալ քննարկումներին համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները, որպեսզի այն խաղաղության, անվտանգության և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ շարունակական վերլուծություններ իրականացնի և քաղաքականությունների առաջարկներ տրամադրի: Ծրագիրը նաև նպատակ ունի նպաստելու վերոնշյալ հարցերի շուրջ հավասարակշռված և տեղեկացված հանրային քննարկումներին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծության հավաստի համակարգ, որը պարբերաբար կթարմացվի նոր տվյալների հիման վրա: Կազմակերպությունը նաև կօգտագործի կատարված վերլուծությունը Հայաստանի անվտանգության միջավայրին վերաբերող իրազեկվածությունը բարձրացնելու համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը նպատակ ունի բարելավել հասարակության ընկալումը Հայաստանի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դինամիկայի վերաբերյալ: Նախաձեռնությունը նաև կապահովի տնտեսական հարցերի պարբերական վերլուծություն և կնպաստի շահագրգիռ կողմերի միջև այս հարցերի շուրջ երկխոսությանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանում հանրապետական և տեղական մակարդակներում ընտրությունների բարեվարքությունն ու թափանցիկությունը երկարաժամկետ դիտորդության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 1,405,430 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել հանրային ընկալումները և վերաբերմունքը ժողովրդավարական արժեքների, ինստիտուտների և գործընթացների նկատմամբ։ Այդ նպատակով այն կհավաքագրի ներկայացուցչական քանակական տվյալներ նշված թեմայի վերաբերյալ հիմնավորված պատկերացում ձևավորելու համար։
Դրամաշնորհի չափը 963,511 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել երիտասարդների ընկալումները կարևոր հարցերի շուրջ՝ հատկապես հաշվի առնելով նրանց պասիվությունը քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կանցկացնի որակական հարցումներ և կներկայացնի հավաքագրված տվյալների վերլուծություն զեկույցի տեսքով: Այս դրամաշնորհը միտված է աջակցելու հետազոտական նախագծի դաշտային աշխատանքների իրականացմանը:
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կարողունակությունը դիմակայելու մանիպուլյացիաներին և ապատեղեկատվությանը՝ խթանելով քննադատական մտածողությունը և ժողովրդավարական գործընթացներին տեղեկացված ու պատասխանատու մասնակցությունը։ Այս նպատակով կկազմակերպվեն մարզային երկխոսություններ և համայնքային հանդիպումներ, ինչպես նաև կնկարահանվեն «Դիլեմա» հաղորդաշարի նոր թողարկումներ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 21,926,100 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ նախընտրական շրջանում խորացնել հանրության ընկալումը ժողովրդավարական արժեքների վերաբերյալ և խթանել համայնքային մասնակցությունը։ Նախաձեռնությունը կգործի թվային միջավայրում, կզարգացնի երիտասարդների ԱԲ-ի կիրառման կարողությունները և մեդիագրագիտության մակարդակը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։