Դրամաշնորհների ցանկ

    Դրամաշնորհի չափը 3,968,300 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի Հետաքննող լրագրողներ, ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հետաքննող լրագրողներ, ՀԿ-ն կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում լրագրողական կրթության ու փաստերի ստուգման ծրագրերը, ինչպես նաև հետաքննական և հակակոռուպցիոն հրապարակումները շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 5,952,450 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 3,968,300 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հանուն հավասար իրավունքների, ՀԿ-ն կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 2,182,565 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 1,984,150 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 1,388,095 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել որակյալ հոգեսոցիալական ծառայությունների ներդրմանը՝ նպաստելու շուրջծննդաբերական շրջանում գտնվող կանանց հոգեհուզական վիճակի բարելավմանը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 32,328,768 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի շրջանակներում Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն կմշտադիտարկի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով նպաստել դրանց արդարացիությանը և արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրամաշնորհառուն վերահսկելու է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացները, դատական համակարգում կիրառվող կարգապահական միջոցները, ինչպես նաև դատական մարմինների բյուջետավորման և օպտիմալացման գործընթացները։

    Դրամաշնորհի չափը 41,458,465 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում իրավապահ ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակին հասնելու համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահսկելու է Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և դրա 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Դրամաշնորհառուն նաև կնպաստի հանրային վերահսկողության ուժեղացմանը ձերբակալվածների պահման վայրերում։