Դրամաշնորհների ցանկ

    Դրամաշնորհի չափը 22,075,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է քննարկումների միջոցով վերհանել և քարտեզագրել առաջնային կարևորություն ունեցող խնդիրները, որոնց բախվում են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները, և քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության հետ համագործակցությամբ։"

    Դրամաշնորհի չափը 33,150,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել պատերազմից կամ ռազմական գործողություններից տուժած՝ վնասվածք, խեղում, առողջական կամ հոգեբանական խնդիրներ ձեռք բերած անձանց սոցիալական, հոգեբանական և իրավական կարիքների վաղ բացահայտումն ու դրանց լուծումը՝ նպաստելով շահառուների սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 33,150,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է Լոռու մարզում բնակվող արցախյան պատերազմներից տուժած խոցելի խմբերին՝ Արցախից տեղահանված ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին (կանայք, ծնողներ, երեխաներ) տրամադրել իրավունքահեն, բազմակողմանի և շարունակական հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց վերաինտեգրմանը, դիմակայունությանը և համայնքային մասնակցությանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 44,200,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց հոգեսոցիալական վերականգնմանը, ապահով միջավայրի ստեղծմանը, կյանքի որակի բարելավմանը և ներառվածությանը հասարակության մեջ։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 44,200,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Արարատի մարզում հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և համայնքում լիարժեք ներառմանը՝ ապահովելով մատչելի, որակյալ և մարդակենտրոն ծառայությունների հասանելիություն։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 3,391,200 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրրի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հետաքննող լրագրողներ, ՀԿ-ն կկարողանա շարունակել «Մեդիա գործարան» կրթական ծրագիրը՝ զարգացնելով լրագրողական կրթությունը, փաստերի ստուգումն ու հետաքննողական լրագրությունը երկու ամիս շարունակ՝ միաժամանակ մշակելով ավելի կայուն զարգացման ռազմավարություն։

    Դրամաշնորհի չափը 500,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության մակարդակը՝ օգտագործելով ֆոկուս խմբերի մեթոդը, ուսումնասիրել միջազգային հաջողված փորձը և մշակել կրթական ու հանրային հաղորդակցության գործիքակազմ՝ խթանելու նրանց գիտակցված ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներին:

    Դրամաշնորհի չափը 58,776 Եվրո

    Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:

    Դրամաշնորհի չափը 3,174,640 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի Հանրային լրագրության ակումբին դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հանրային լրագրության ակումբը կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում կենսական ծրագրերը շարունակելու և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար:

    Դրամաշնորհի չափը 5,952,450 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրի Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կկարողանա պահպանել հիմնական անձնակազմն ու ռեսուրսները՝ երեք ամսվա ընթացքում իր կրթական ծրագիրը պահպանելու համար և միաժամանակ ավելի կայուն զարգացման ռազմավարություն մշակելու համար: