Դրամաշնորհներ 2026
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 19,067,916 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացների բարեվարքությունը՝ ամրապնդելով համայնքների կարողությունները մանիպուլյատիվ պատմույթների բացահայտման և փաստագրման ուղղությամբ։ Միաժամանակ նախագիծը նպաստում է հարկադրանքներին արձագանքելու մեխանիզմների զարգացմանը՝ նվազեցնելով ապատեղեկատվության և ընտրողների նկատմամբ ճնշման ազդեցությունը թիրախային 14 համայնքներում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 13,356,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ժողովրդավարական մասնակցությանը Հայաստանում 2026թ․ ընտրական շրջանում՝ համայնքային երկխոսության, իրավաբանական խորհրդատվության, սեռով պայմանավորված խոսույթի մոնիթորինգի և գենդերային ներառական մոտեցումների միջոցով՝ անդրադառնալով ապատեղեկատվությանը, վնասակար գենդերային խոսույթին և քաղաքական ճնշմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Purpose: Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու ընտրությունների բարեվարքությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացների և նախընտրական շրջանում տարածվող հակաժողովրդավարական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։