Մեդիա և քաղաքացիական մասնակցություն
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «ԱԼՏ» հեռուստաընկերությանը (ՀԸ) որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Արմավիրի մարզի կարևոր խնդիրները լուսաբանելու համար։ Մասնավորապես, «ԱԼՏ» ՀԸ-ը մի շարք վերլուծական մւլտիմեդիա պատմություններ կպատրաստի և կհեռարձակի՝ օգտագործելով տարբեր առցանց գործիքներ: Զեկույցները լույս կսփռեն մի շարք քիչ լուսաբանվող խնդիրների վրա, ինչպիսիք են ջրային ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սոցիալական խնդիրները և այլն: Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից:
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին cvmedia.am կայքի գործարկման և բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների լուսաբանման գործում: Այդ նպատակով կենտրոնը կպատրաստի տեսանյոևթեր և հոդվածներ Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի հեռավոր գյուղերի շրջակա միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև սոցիալական և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ:Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից:
Դրամաշնորհի չափը 15,462,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների և հանրային մասնակցության ոլորտներում: Մասնավորապես, ծրագիրը կմշտադիտարկի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերը, կիրականացնի փաստերի ստուգում և կպատրաստի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը և պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։
Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Medialab.am լրատվական կայքին՝ այլընտրանքային մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելու համար՝ նպաստելով որակյալ և վերլուծական լրագրությանը: Ծրագրի շրջանակներում կայքը կլուսաբանի Հայաստանի կարևոր քաղաքական և սոցիալական խնդիրները, կթողարկի ոգեշնչող և բազմազան մարդկային պատմություններ, ինչպես նաև կհրապարակի թեմատիկ հոդվածներ և հարցազրույցներ՝ կրթության, մարդու իրավունքների, անվտանգության, հավասարության և այլ առանցքային թեմաների վերաբերյալ։
Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է իրազեկել հանրությանը և խթանել երկխոսությունը Հայաստանի մարզային քաղաքների և գյուղական բնակավայրերի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ և նպաստել համաչափ զարգացմանը: Այդ նպատակով «Ալիք մեդիա»-ն կպատրաստի և կթողարկի «Չերևան» շարքի վավերագրական ֆիլմեր՝ ցուցադրելով այդ քաղաքների խնդիրները, ինչպես նաև դրական ներուժը։ Ծրագրի շրջանականերում կկազմակերպվեն դիտումներ, ներգրավելով համապատասխան շահագրգիռ կողմերին՝ քննարկելու թիրախ քաղաքների առջև ծառացած խնդիրների լուծումները և գործողությունները:
Դրամաշնորհի չափը 10,015,051 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքային խընդիրների շուրջ քննարկումներին 2023թ. սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Մասնավորապես, այս նախաձեռնությունը կկիրառի նորարարական մեթոդներ, որպեսզի Երևանի բնակիչներ և այլ շահառուներ առավել ուշադրություն դարձնեն քաղաքին վերաբերող առաջնահերթ խնդիրներին նախընտրական քարոզարշավի փուլում։ Այս քայլով փորձ կարվի կոնկրետ խնդիրներ ու դրանց հնարավոր լուծումները դարձնել նախընտրական խոսույթների հիմնական թեմաներ:
Դրամաշնորհի չափը 3,049,289 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած, տեղահանված և հարազատներ կորցրած կանանց ստանալու նոր մասնագիտություն, որը կօգնի նրանց նոր կարողություններն իրացնել լայն աշխատաշուկայում: Այս նպատակով «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կիրականացնի «Աջակցենք պատերազմից տուժած կանանց ստանալ նոր մասնագիտություն» հանրային արշավը, որի շրջանակում միջոցներ կհայթայթի Global Giving հարթակում՝ վերը նշված թիրախային խմբի կարողությունների զարգացման նախաձեռնություններ իրականացնելու համար: Ծրագրի նպատակն է նաև փոխել հանրային վարքագիծը և խրախուսել քաղաքացիներին ներգրավվել հրատապ խնդիրների լուծմանը՝ ակտիվ մասնակցության և նվիրատվությունների միջոցով, ինչպես նաև բարելավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաքելության և աշխատանքի վերաբերյալ հանրային ընկալումը:
Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել քաղաքացիական ակտիվիզմը և խթանել իրավահավասարության, օրենքի գերակայության գաղափարը: Այս նպատակով Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրականացնի «Իրավահավասար քաղաքացի» խորագրով հանրային արշավը, որի միջոցով խրախուսելու է քաղաքացիներին ահազանգել պաշտոնյաների կողմից երթևեկության կանոնների խախտումները, հավաքագրելու է աջակիցների ու համակիրների բազա, ինչպես նաև ջատագովելու է իրավահավասարությունը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրառելու է նոր և բազմազան հաղորդակցության ուղիներ՝ հասնելու իր թիրախ լսարանին և կառուցելու երկարաժամկետ հարաբերություններ իր աջակիցների և համակիրների հետ: Արշավի ակտիվ մասնակիցները կհրավիրվեն Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից կազմակերպվող սեմինարներին, դասընթացներին և քննարկումներին:
Դրամաշնորհի չափը 15,488,400 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոն հարթակին՝ բարձրաձայնելու Հայաստանի կարևորագույն խնդիրները ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը պատկերացում կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և հասարակության առջև ծառացած առկա մարտահրավերների մասին:
Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել հանրության և մասնավորապես երիտասարդության մասնակցությունը տեղեկան ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման և համայնքային ռեսուրսների (այդ թվում՝ բյուջեի) բաշխման գործընթացներին։ Այս նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կիրականացնի հանրային արշավը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու դրա լուծման համար մասնակցությունը խթանելու համար։ Վարդենիս համայնքի դեպքում, որը լրջորեն տուժել է պատերազմից հետո և դարձել սահմանային համայնք, ապաստարանի/թաքստոցի խնդիրն ամենահրատապն էր։ ԹԻՀԿ-ն պլանավորում է նաև խթանել համայնքում բնակիչների վարքագծի փոփոխությունը՝ համայնքին վերաբերող որոշումների ընդունման գործընթացներում բնակիչների մասնակցության մակարդակի բարձրացման միջոցով։