Մեդիա և քաղաքացիական մասնակցություն

    Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել աղետների հետևանքների վերացման գործընթացին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, վերհանել անտեսանելի խնդիրները և ռեպորտաժների միջոցով ապահովել դրանց լայն հանրայնացումը տեղական և ազգային մակարդակներում։ Ծրագրի շրջանակում «Քաղաքացու ձայն» մեդիա-հարթակի ռեպորտաժների ու ֆոտոշարքերի միջոցով կվերհանվեն աղետի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, բնապահպանական խնդիրները և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործընթացների բացերը։ Ծրագիրը նպատակ ունի նաև համախմբել աղետի գոտում գործող քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ֆերմերներին աղետի գոտում հետևանքների վերացմանն ուղղված խնդիրների հանրայնացման և հետևանքների վերացմանն ուղղված շահերի պաշտպանության գործընթացների շուրջ։

    Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ

    Նպատակը: «Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզի բնակչության, մասնավորապես տեղական ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկվածության և դիմակայունության մակարդակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ մարզին պատուհասած վերջին բնական աղետից հետո։ Այս թեմայով Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների կենտրոններում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում դասընթացներ կկազմակերպվեն՝ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին։ Ծրագիրը նախատեսում է դասընթացների հիման վրա հաղորդումների պատրաստում ու տարածում Տավուշ Մեդիա հեռուստատեսությամբ, կայքով և սոցիալական ցանցերով:

    Դրամաշնորհի չափը 23,859,600 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ֆակտոր (Factor.am) լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Ֆակտորը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կհրապարակի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Ֆակտորը նաև կբարձրաձայնի քաղաքացիական հասարակության տեսակետները և տեղեկություն կտրամադրի լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ՝ նպաստելով հանրային իրազեկվածությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

    Դրամաշնորհի չափը 4,261,180 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի համայնքներում մեդիա գրագիտության աստիճանը և ուժեղացնել ապատեղեկատվության դեմ հանրության դիմակայnւնությունը: Նախաձեռնության շրջանակում Արարատի մարզի ընտրված համայնքային դպրոցում կհիմնվի Մեդիա և տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) դասարան-ակումբ: Դասարան-ակումբը կծառայի որպես վերապատրաստման և կրթության կենտրոն, որտեղ շահառու ուսուցիչները և սովորողները կայուն կերպով կզարգացնեն և կկիսվեն հմտություններով, որոնք անհրաժեշտ են մանիպուլյատիվ պատմույթները բացահայտելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

    Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

    Դրամաշնորհի չափը 9,700,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Մեդիա կենտրոն հարթակին խթանելու բովանդակային երկխոսությունը Հայաստանի կարևոր խնդիրների շուրջ՝ ուղիղ հեռարձակվող քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը ընկալումներ կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և առկա այլ հարցերի մասին:

    Դրամաշնորհի չափը 29,052,514 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Այս առումով Հանրային լրագրության ակումբը կստեղծի և կտարածի բարեփոխումների գործընթացներին առնչվող տեղեկատվական նյութեր, կկազմակերպի հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ կանցկացնի համապատասխան հարցերի շուրջ: Դրամաշնորհառուն նաև կանցկացնի վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում հաղորդակցման կարողությունների զարգացման համար:

    Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

    Դրամաշնորհի չափը 5,852,532 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդության և ուսանողների իրազեկվածությունը Հայաստանի և Եվրոպական Միության (ԵՄ) միջև զարգացող համագործակցության վերաբերյալ՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում: Միաժամանակ, ծրագիրը ներառական հարթակ կստեղծի երիտասարդների և քաղաքացիական հասարակության գործիչների կարծիքների փոխանակման համար, ինպես նաև կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի դիվանագետների ու փորձագետների երկխոսությանը:

    Դրամաշնորհի չափը 13,769,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի համայնքներում ընդլայնել մասնակցությունը և խթանել տեղական ինքնակառավարումը՝ կրթական ծրագրերի, ակտիվ քաղաքացիական ներգրավվածության և իրազեկման բարձրացման նախաձեռնությունների միջոցով: Ծրագիրը կարողությունների զարգացման համապարփակ հնարավորություն կընձեռի տեղական երիտասարդական խմբերի, կանանց, ավագանիների գործող/թեկնածու անդամների և այլ շահառուների համար: Ծրագիրը նաև կխթանի տեղական քննարկումները և աջակցություն կցուցաբերի համայնքի կարիքների վրա հիմնված շահերի պաշտպանությանը՝ ուղղված կոնկրետ խնդիրների բացահայտմանը և լուծմանը: Այս տեղական խմբերի ձեռքբերումներն ու գործունեությունը տարածելու համար կպատրաստվեն տեղեկատվական/կրթական տեսանյութեր և առցանց հրապարակումներ: