Ժողովրդավար Հայաստան, ՀԿ

Դրամաշնորհի չափը 21,000,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ապահովել հասանելի և որակյալ իրավաբանական աջակցություն` զանգերի և էլեկտրոնային դիմում-հաղորդագրությունների ընդունման միջոցով, տրամադրել իրավական խորհրդատվություն, անհատական իրավաբանական աջակցություն, դիմումների և բողոքների պատրաստում, վարչական ընթացակարգերում աջակցություն և անհրաժեշտ դեպքերում իրավական ներկայացուցչություն։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,100,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի երիտասարդների հետաքրքրվածությունն ու մասնակցությունը 2026թ. տեղական ընտրություններին՝ թիրախային համայնքներում անցկացվող բանավեճերի միջոցով, միաժամանակ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի և բարեվարքության վերաբերյալ։

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,100,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական դիմակայունությունը և տեղեկացված քաղաքացիական մասնակցությունը համայնքներում 2026 թվականի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում՝ հասանելի դարձնելով ընտրողների համար կրթական ու իրազեկման բարձրացմանն ուղղված բովանդակություն և մեծացնելով ընտրողների դիմակայունությունը օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների նկատմամբ: Այս նպատակով կպատրաստվեն և կտարածվեն անիմացիոն և իրազեկման տեսանյութեր:

Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,100,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Ամասիա և Աշոցք համայնքներում 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրինականությանը, թափանցիկությանը և տեղեկացված մասնակցությանը՝ իրականացնելով ընտրական դիտորդություն և բարելավելով ընտրողների հասանելիությունը ընտրությունների հետ կապված հավաստի ու անկողմնակալ տեղեկատվությանը:

«Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական-քաղաքացիական ՀԿ

Դրամաշնորհի չափը 2,514,000 ՀՀ դրամ Նպատակը:Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի երիտասարդների տեղեկացված մասնակցությանը ժողովրդավարական և ընտրական գործընթացներին՝ համայնքային ներգրավման և հասանելի մեդիա բովանդակության միջոցով՝ միաժամանակ զարգացնելով ընտրական գործընթացներին վերաբերող տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու նրանց կարողությունները։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,100,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների իրազեկ և բովանդակային մասնակցությունը 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Իջևանում, Դիլիջանում և Բերդում՝ զարգացնելով քաղաքացիական մասնակցության և մեդիագրագիտության վերաբերյալ նրանց գիտելիքներն ու կարողությունները, աջակցելով համայնքային առաջնահերթությունների վերհանմանն ու ձևակերպմանը և ստեղծելով ընտրություններին մասնակցող թեկնածուների հետ քաղաքականապես չեզոք, համայնքային խնդիրների և առաջնահերթությունների շուրջ բովանդակային երկխոսության հնարավորություններ։

Հանուն հավասար իրավունքների» Կրթական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,100,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել 2026թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գիտակցված մասնակցությունը՝ ակտիվ երիտասարդներին հնարավորություն տալով մշակել և իրականացնել համայնքային նախաձեռնություններ, որոնք ընդգծում են քվեարկության կարևորությունը և բարձրացնում հանրային իրազեկվածությունը ընտրական մանիպուլյացիաների վերաբերյալ։