Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և ՆԳՆ համատեղ քննարկումը ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության վերաբերյալ
Անցյալ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Ձերբակալված անձանց պահման վայրերում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ու հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը» խորագրով աշխատանքային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և շահագրգիռ մարմինների ներգրավմամբ։ Միջոցառման նպատակն էր քննարկել ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբերի գործունեությունը, հիմնախնդիրները ու կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությունը։ Քննարկման մեկնարկը տալով՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի