Մարդու իրավունքներ
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանում հանրապետական և տեղական մակարդակներում ընտրությունների բարեվարքությունն ու թափանցիկությունը երկարաժամկետ դիտորդության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 1,405,430 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել հանրային ընկալումները և վերաբերմունքը ժողովրդավարական արժեքների, ինստիտուտների և գործընթացների նկատմամբ։ Այդ նպատակով այն կհավաքագրի ներկայացուցչական քանակական տվյալներ նշված թեմայի վերաբերյալ հիմնավորված պատկերացում ձևավորելու համար։
Դրամաշնորհի չափը 963,511 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել երիտասարդների ընկալումները կարևոր հարցերի շուրջ՝ հատկապես հաշվի առնելով նրանց պասիվությունը քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կանցկացնի որակական հարցումներ և կներկայացնի հավաքագրված տվյալների վերլուծություն զեկույցի տեսքով: Այս դրամաշնորհը միտված է աջակցելու հետազոտական նախագծի դաշտային աշխատանքների իրականացմանը:
Դրամաշնորհի չափը 20,034,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է լուծել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խոչընդոտները՝ բարելավելով մեդիագրագիտությունը, ընտրական տեղեկատվության հասանելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական երկխոսությունը՝ դասընթացների, հասանելի թվային բովանդակության և համայնքային նախաձեռնությունների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 8,904,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ուժեղացնել ժողովրդավարական մասնակցությունը և Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությունը՝ զարգացնելով անկախ դիտորդությունը, բարձրացնելով տարածքային ընտրական հանձնաժողովների և իրավական արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 15,300,188 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական դիմադրողականությունը Հայաստանում 2026թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ մոնիթորինգի ենթարկելով գենդերային, կանանց իրավունքների և ԼԳԲՏ+ համայնքներին ուղղված վնասակար խոսույթը և խթանելով ներառական քաղաքացիական մասնակցությունը՝ ապացույցների վրա հիմնված վերլուծության և համայնքի ներգրավվածության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 13,356,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ժողովրդավարական մասնակցությանը Հայաստանում 2026թ․ ընտրական շրջանում՝ համայնքային երկխոսության, իրավաբանական խորհրդատվության, սեռով պայմանավորված խոսույթի մոնիթորինգի և գենդերային ներառական մոտեցումների միջոցով՝ անդրադառնալով ապատեղեկատվությանը, վնասակար գենդերային խոսույթին և քաղաքական ճնշմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Purpose: Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու ընտրությունների բարեվարքությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացների և նախընտրական շրջանում տարածվող հակաժողովրդավարական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 120,472 Եվրո
Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։
Դրամաշնորհի չափը 116,866,816 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։