Դրամաշնորհների ցանկ
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել հանրամատչելի, տեղայնացված և ոչ խարանող հետազոտահեն հարթակ, որը կնպաստի հոգեկան առողջության թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը, խարանի նվազեցմանը և հոգեսոցիալական բարեկեցության մշակույթի զարգացմանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով հոգեկան առողջության մարդակենտրոն, իրավունքահեն ընկալումը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Դրամաշնորհի չափը 4,833,610 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի շրջանակում Հայաստանի միջազգային իրավունքի միությունը կկազմակերպի Միջազգային իրավունքի ակադեմիա 2026-ը՝ եռօրյա ինտենսիվ, գործնական ուսուցողական ծրագիր՝ 18 մասնակիցների և փորձագետների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակներում կկազմվեն նաև ուսումնական նյութեր, պրակտիկ սցենարներ և սիմուլյացիոն վարժություններ, որոնք հասանելի կլինեն մասնակիցներին հետագա կիրառման համար։
Դրամաշնորհի չափը 26,018,400 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել գենդերազգայուն կառավարումը Հայաստանում՝ ապահովելով կանանց իրավունքների համակարգված ներառումը ազգային բարեփոխումների հիմնական գործընթացներում՝ մոնիթորինգի, քաղաքական ջատագովության, գործընկերային համագործակցության և համայնքային մասնակցության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է պաշտպանել ժողովրդավարական կառավարումը և հաշվետվողականությունը Հայաստանում՝ պահպանելով կոռուպցիայի դեմ պայքարի անկախ վերահսկողությունը և ամրապնդելով ապացույցների վրա հիմնված ջատագովությունը, հանրային ներգրավվածությունը և ինստիտուցիոնալ կայունությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 23,931,600 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել և ինստիտուցիոնալացնել «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի հետազոտական կարողությունները, ինչպես նաև զարգացնել խաղաղության, տարածաշրջանային կապուղիների և տնտեսական թեմաներով քաղաքականությունների վերլուծության և ապացույցների վրա հիմնված առաջարկությունների մշակման հմտությունները։ Նախաձեռնությունը նաև խթանելու է երիտասարդների քննադատական մտածողությունը տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ՝ սոցիալական մեդիա արշավների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարադատության հասանելիությունը Հայաստանում՝ առաջ մղելով նպատակային օրենսդրական բարեփոխումները և նպաստելով արդարադատության ոլորտի քաղաքականության մշակմանը՝ ապացուցահեն ջատագովության, շահագրգիռ կողմերի ներգրավման և հանրային հաղորդակցության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել եզդի համայնքի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և նպաստել Հայաստանում փոքրամասնությունների իրավունքների ոլորտում ներառական երկխոսությանը և փաստահեն քաղաքականությունների մշակմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 23,176,800 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերը և հանրային ազդեցությունը Հայաստանում՝ պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման և մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման միջոցով։ Նախաձեռնությունը կնպաստի ՔՀԿ-ների համակարգային ներգրավմանը քաղաքականությունների մշակման և հանրային ծառայությունների մշտադիտարկման գործընթացներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել իրավունքի գերակայությունը, արդարադատության մատչելիությունը և Հայաստանի օրենսդրության ու պրակտիկայի համապատասխանությունը եվրոպական և միջազգային մարդու իրավունքների չափանիշներին՝ իրավական հետազոտությունների, քաղաքականության վերլուծության, օրենսդրական բարեփոխումների հարցերով ջատագովության և ռազմավարական դատավարության միջոցով: Փորձագիտական իրավական կարծիքների, նախնական ուսումնասիրությունների, ռազմավարական գործերի, ինստիտուցիոնալ պաշտպանության և ազգային և միջազգային մեխանիզմների հետ համագործակցության միջոցով ծրագիրը նպաստում է կայուն համակարգային բարեփոխումներին և հիմնարար իրավունքների ավելի ուժեղ պաշտպանությանը Հայաստանում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: