«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,582,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համատեքստում նպաստել Սյունիքի սահմանամերձ համայնքներում փաստերի վրա հիմնված հանրային քննարկումների և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ նվազեցնելով վախի, ապատեղեկատվության և քաղաքական շահարկումների ազդեցությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 17,808,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն ու մասնակցությունը 2026թ․ ընտրական գործընթացներին՝ համայնքներում և մայրաքաղաքում անցկացվող բանավեճերի միջոցով, ինչպես նաև բարձրացնելով հանրային իրազեկվածությունը քվեարկության և ժողովրդավարական արժեքների կարևորության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 6,678,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի 2026թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ամրապնդել թափանցիկությունը, մրցակցային միջավայրը և տեղեկացված ժողովրդավարական մասնակցությունը՝ վերագործարկելով Մեդիա կենտրոնը որպես կենսունակ քաղաքացիական և մեդիա հարթակ՝ հանրային քննարկումների և համակարգված հաղորդակցության համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 19,067,916 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացների բարեվարքությունը՝ ամրապնդելով համայնքների կարողությունները մանիպուլյատիվ պատմույթների բացահայտման և փաստագրման ուղղությամբ։ Միաժամանակ նախագիծը նպաստում է հարկադրանքներին արձագանքելու մեխանիզմների զարգացմանը՝ նվազեցնելով ապատեղեկատվության և ընտրողների նկատմամբ ճնշման ազդեցությունը թիրախային 14 համայնքներում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող

Կանանց ռեսուրսային կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 13,356,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ժողովրդավարական մասնակցությանը Հայաստանում 2026թ․ ընտրական շրջանում՝ համայնքային երկխոսության, իրավաբանական խորհրդատվության, սեռով պայմանավորված խոսույթի մոնիթորինգի և գենդերային ներառական մոտեցումների միջոցով՝ անդրադառնալով ապատեղեկատվությանը, վնասակար գենդերային խոսույթին և քաղաքական ճնշմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթ
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»
ծրագրի շրջանակում

Հակամարտությունը, ցավոք, դարձել է քո անձնական փորձառության մի մասը։ Բայց այն կարող է նաև դառնալ գիտելիքի, նոր ընկալումների և ապագայի մասին նոր պատկերացումների մեկնակետ։ Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներ բախվել նման մարտահրավերների, ինչպես են արձագանքել դրանց, և ինչ կարող է այդ փորձը նշանակել քեզ համար, մի՛ վարանիր դիմել կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթին։ Նախաձեռնության նպատակն է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ Purpose: Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու ընտրությունների բարեվարքությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացների և նախընտրական շրջանում տարածվող հակաժողովրդավարական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ «ԿԱՅՈՒՆ, ԱԶԴԵՑԻԿ և ՆԵՐԱՌԱԿԱՆ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» (ԿԱՆՔ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Նպատակ և գործողություններ Ենթադրամաշնորհներ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին (think tank), որոնք ունեն մարդու իրավունքներին, ժողովրդավարության զարգացմանը և լավ կառավարմանն առնչվող ծրագրերի իրականացման հաջողված փորձ և նպատակ ունեն շարունակել իրենց աշխատանքն այդ ոլորտներում։ Ենթադրամաշնորհի նպատակն է հայաստանյան հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին տրամադրել համապարփակ աջակցություն՝ ապահովելու նրանց

Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք իրենց գործունեությամբ նպատակ ունեն նպաստել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև հանրության լայն շրջանակներում հոգեկան առողջության/հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ խարանի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է՝ Բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը և նպաստել հանրության լայն շրջանակների

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիր

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: Ծրագրի շրջանակում պատրաստված զեկույցները և հետազոտությունները ներկայացված են ստորև․ Ապօրինի