Ալիք մեդիա Արմենիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 10,139,593 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է մեդիա հարթակ տրամադրել ՀՀ ներգաղթած համայնքների լրագրողների համար՝ լուսաբանելու Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները ռուսալեզու լսարանի համար, ինչպես նաև դիմակայելու ավտորիտար քարոզչությանը և ապատեղեկատվությանը՝ փաստերի վրա հիմնված մեդիա բովանդակության միջոցով: Ծրագրի շրջանակներում Լավա մեդիա-ն, որը սկիզբ է առել Ալիք մեդիայի ռուսալեզու AliqRu հարթակից, հոդվածներ, տեսանյութեր և թոք-շոուներ կհրապարակի՝ համալրված ուրույն վերլուծություններով և

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 7,367,250 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի դիմադրողականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ազգային անվտանգության հարցերի շուրջ դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարձրացնելու, պետական քաղաքականությունը անկախ վերլուծություններով ուժեղացնելու, ինչպես նաև մամուլում պետական նշանակության հարցերի շուրջ օբյեկտիվ լուսաբանում տարածելու միջոցով։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել 2024թ. մայիսին Տավուշի մարզում հեղեղումների պատճառով առաջացած վնասների վերացմանն ուղղված հանրային միջոցների արդյունավետ կառավարումը՝ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների կատարած ծախսերի և աշխատանքների թափանցիկության և հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկերի կառավարման համայնքային գործընթացներում հանրային իրազեկվածության և ներգրավվածության բարձրացման միջոցով: Ծրագիրը մասնավորապես նախատեսում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների կատարած

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել աղետների հետևանքների վերացման գործընթացին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, վերհանել անտեսանելի խնդիրները և ռեպորտաժների միջոցով ապահովել դրանց լայն հանրայնացումը տեղական և ազգային մակարդակներում։ Ծրագրի շրջանակում «Քաղաքացու ձայն» մեդիա-հարթակի ռեպորտաժների ու ֆոտոշարքերի միջոցով կվերհանվեն աղետի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, բնապահպանական խնդիրները և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործընթացների բացերը։ Ծրագիրը

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: «Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզի բնակչության, մասնավորապես տեղական ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկվածության և դիմակայունության մակարդակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ մարզին պատուհասած վերջին բնական աղետից հետո։ Այս թեմայով Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների կենտրոններում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում դասընթացներ կկազմակերպվեն՝ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին։

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 23,859,600 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ֆակտոր (Factor.am) լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Ֆակտորը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կհրապարակի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Ֆակտորը նաև կբարձրաձայնի

Քննարկում թմրամիջոցների գործածման և շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ

Ներքին գործերի նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս քննարկումից մեկ շաբաթ առաջ ԺԶՀ գրասենյակում տեղի էր ունեցել ավելի նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի քննարկում երիտասարդների հետ

Օգոստոսի 15-ին Ներքին գործերի նախարարությունը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը Դիլիջանում նախաձեռնել էին Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Դիլիջանում Վերջերս բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու, որովհետև սա հնարավորություն է

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը: Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից: Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի