Մեդիա և քաղաքացիական մասնակցություն
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը նպատակ ունի բարելավել հասարակության ընկալումը Հայաստանի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դինամիկայի վերաբերյալ: Նախաձեռնությունը նաև կապահովի տնտեսական հարցերի պարբերական վերլուծություն և կնպաստի շահագրգիռ կողմերի միջև այս հարցերի շուրջ երկխոսությանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհի չափը 21,926,100 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ նախընտրական շրջանում խորացնել հանրության ընկալումը ժողովրդավարական արժեքների վերաբերյալ և խթանել համայնքային մասնակցությունը։ Նախաձեռնությունը կգործի թվային միջավայրում, կզարգացնի երիտասարդների ԱԲ-ի կիրառման կարողությունները և մեդիագրագիտության մակարդակը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 14,873,242 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական մշակույթը Հայաստանում՝ Երևանի և ընտրված մարզերի ուսուցիչներին և համայնքի անդամներին զինելով քաղաքացիական գիտելիքներով և հմտություններով՝ վերապատրաստումների, գործընկերային ցանցերի և սոցիալական հարթակների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 4,452,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է հակազդել Հայաստանում նախընտրական շրջանում վնասակար քարոզչությանը և ապատեղեկատվությանը Երևանում և ընտրված շրջաններում անաչառ, համայնքային քննարկումներով՝ ժողովրդավարական գործընթացների և հասարակության դիմադրողականության ըմբռնումը ամրապնդելու համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Նպատակը: Նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությանը՝ ամրապնդելով հանրության դիմակայունությունը կեղծ խոսույթների նկատմամբ, ապահովելով ընտրություններին առնչվող ապատեղեկատվության բացահայտումն ու հակազդումը, ինչպես նաև բարձրացնելով ընտրական գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ քաղաքական ֆինանսների և ընտրական խախտումների մշտադիտարկման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 15,582,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համատեքստում նպաստել Սյունիքի սահմանամերձ համայնքներում փաստերի վրա հիմնված հանրային քննարկումների և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ նվազեցնելով վախի, ապատեղեկատվության և քաղաքական շահարկումների ազդեցությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 17,808,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն ու մասնակցությունը 2026թ․ ընտրական գործընթացներին՝ համայնքներում և մայրաքաղաքում անցկացվող բանավեճերի միջոցով, ինչպես նաև բարձրացնելով հանրային իրազեկվածությունը քվեարկության և ժողովրդավարական արժեքների կարևորության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 6,678,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի 2026թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ամրապնդել թափանցիկությունը, մրցակցային միջավայրը և տեղեկացված ժողովրդավարական մասնակցությունը՝ վերագործարկելով Մեդիա կենտրոնը որպես կենսունակ քաղաքացիական և մեդիա հարթակ՝ հանրային քննարկումների և համակարգված հաղորդակցության համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 19,067,916 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացների բարեվարքությունը՝ ամրապնդելով համայնքների կարողությունները մանիպուլյատիվ պատմույթների բացահայտման և փաստագրման ուղղությամբ։ Միաժամանակ նախագիծը նպաստում է հարկադրանքներին արձագանքելու մեխանիզմների զարգացմանը՝ նվազեցնելով ապատեղեկատվության և ընտրողների նկատմամբ ճնշման ազդեցությունը թիրախային 14 համայնքներում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 3,391,200 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը արտակարգ ինստիտուցիոնալ աջակցություն կտրամադրրի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին` դիմակայելու գլոբալ գործոնների հետևանքով առաջացած ֆինանսական մարտահրավերներին։ Այս աջակցության շնորհիվ Հետաքննող լրագրողներ, ՀԿ-ն կկարողանա շարունակել «Մեդիա գործարան» կրթական ծրագիրը՝ զարգացնելով լրագրողական կրթությունը, փաստերի ստուգումն ու հետաքննողական լրագրությունը երկու ամիս շարունակ՝ միաժամանակ մշակելով ավելի կայուն զարգացման ռազմավարություն։